Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
16.05.2017 | 07:51

...թե Երևանի ավագանու ընտրություններում 7 տոկոսից քիչ ավելի ձայն հավաքած «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հնարավոր է չվերցնի մանդատները, հայտարարելով, թե չի ընդունում ընտրությունների արդյունքները: Առավել իրազեկներն էլ պնդում են, թե Փոստանջյանը, այնուամենայնիվ, կգնա քաղաքապետարան և, ինչպես խոստացել է, Տարոն Մարգարյանի օրը «դժոխք կդարձնի»:

Թե ինչ որոշման կհանգի Փոստանջյանը, կերևա առաջիկայում, սակայն մի բան պարզ է. եթե վերցնի մանդատները, նշանակում է` ընդունում է ընտրության արդյունքները և փաստում` Տարոն Մարգարյանն ընտրված քաղաքապետ է:

Դիտվել է՝ 12766

Մեկնաբանություններ