Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
26.05.2017 | 01:06

...թե չնայած Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը երկբևեռ խաղ են խաղում, սակայն միմյանց հանդեպ այլ տրամադրվածություն ունեն: Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե քաղաքականության մեջ է, Գագիկ Ծառուկյանն էլ թե՝ չէ, նախկին վարչապետը քաղաքականությունից դուրս է:

Այդուհանդերձ, Ծառուկյանի մերձավոր շրջապատի մարդիկ պնդում են, որ ԲՀԿ ղեկավարն իսկապես չի ցանկանում, որ Արգամիչը քաղաքականություն վերադառնա, որովհետև այսպես իրեն ավելի պաշտպանված է զգում, ազատ է «խաղում» Սերժ Սարգսյանի հետ, կառավարության ծրագրին էլ, ամենայն հավանականությամբ, «Ծառուկյան» դաշինքը «կողմ» քվեարկելու իր «ազատ» իրավունքը կիրացնի:

Դիտվել է՝ 16509

Մեկնաբանություններ