Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մոսկվան այլևս ոչինչ չի սպասում իր նախկին ընկեր Թրամփից

Մոսկվան այլևս ոչինչ չի սպասում իր նախկին ընկեր Թրամփից
27.07.2017 | 10:07

Հետայսու Ռուսաստանում Թրամփին համարում են Պուտինի լիակատար հակապատկերը՝ թույլ ու անուժ նախագահ՝ գրում է Էմանուել Գրինշպանը Le Figaro-ում: Թրամփի «ռուսական գործը» Մոսկվայում հարուցում է նյարդայնություն ու ուժեղացնում է հակաամերիկյան տրամադրությունները: Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո ռուսական պետական լրատվամիջոցներին համակած թրամփոմանիան տեղը զիջել է սագային, որ ընդունվում է իբրև բուֆոնադա: «Կրեմլի մարդիկ անբավարարվածության և անհանգստության համաժամանակյա զգացումներ ունեն Վաշինգտոնում քաղաքական ճգնաժամի պատճառով՝ կապված ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը: Նրանք բացահայտորեն չեն տեսնում ձնագնդի էֆեկտը և վիթխարի քաղաքական խնդիրը, որ այսօր արգելափակում է երկկողմ հարաբերությունները»՝ կարծում է քաղաքագետ, ռուս-ամերիկյան հարաբերությունների մասնագետ Վլադիմիր Ֆրոլովը: «Նրանք սկսում են Թրամփին գնահատել թույլ նախագահ, որ զրկված է գործողությունների ազատությունից Կոնգրեսի ու ԶԼՄ-ների պատճառով: Դա հարցականի տակ է դնում Թրամփին էական աջակցություն ցույց տալու Մոսկվայի ցանկությունը (ըստ էության՝ նրանք չեն հասկանում, թե իրականում ի՞նչ է ուզում Թրամփը), քանի որ նա ի վիճակի չէ կատարել ձեռք բերված համաձայնությունները»՝ շարունակում է Վլադիմիր Ֆրոլովը:


Դժգոհությունն արտահայտվում է և կրեմլամերձ ԶԼՄ-ներում ծայրահեղ թշնամությամբ: «Ես համաձայն եմ ԱՄՆ-ի ղեկավարների հետ, երբ ասում են, որ Ռուսաստանը վնաս է տալիս Ամերիկային: Այո, մենք վնասում ենք ու վնասելու ենք» անցած կիրակի ասաց «Единая Россия» -ի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը ամենահանրաճանաչ քաղաքական հեռուստահաղորդման ժամանակ: Զգալի հետևանքներ կան և հասարակական կարծիքի հարցումներում՝ «Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը ասել է, որ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո հակամերիկյան տրամադրությունները կտրուկ անկում ապրեցին 83-ից 49 %, սակայն վերբեռնումը չկայացավ, քարոզչությունը նորից գործի անցավ և հակաամերիկյան տրամադրությունները սկսեցին վերելք ապրել: Փաստացի Կրեմլը չհասավ մեծ շրջանակային համաձայնագրի, որ Ռուսաստանին է վերադաձնում «էքսկլյուզիվ ազդեցության ասպարեզը», որին նա եռանդուն ձգտում է ՈՒկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Վրաստանում: ՆԱՏՕ-ն՝ Կրեմլի հատուկ ատելության առարկան, չթուլացավ: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չհանվեցին, հակառակը՝ նույնիսկ ավելացվեցին: «ԱՄՆ-ում նոր պատժամիջոցները հիմնավորում են Մոսկվային՝ իր քաղաքականությունը փոխելու պարտադրանքի ցանկությամբ: Դա սխալ հաշվարկ է՝ հակադարձ արձագանք է ունենալու» Twitter-ում գրել է սենատոր Ալեքսեյ Պուշկովը: Այնուհանդերձ, Մոսկվան որոշ հաճույք է ստանում, որ իր ձեռքերն ազատ են միջազգային մասշաբով՝ արձանագրում են ռուս մեկնաբանները: Եվ Կրեմլը կարողացավ ԱՄՆ-ից որոշում կորզել՝ դադարեցնելու զենքի մատակարարումը Սիրիայի չափավոր ընդդիմությանը: Ամենայն հավանականությամբ՝ կիրառվելու են ՊԱԿ-ի մեթոդները: «Հանդիպումը Համբուրգում Մոսկվայում ուժեղացրեց զգացողությունը, որ Թրամփին կարելի է խաղացնել, եթե նրան «մշակման» վերցնեն առավել նեղ շրջանակում, որտեղ Պուտինի փորձն ու անձնական ջանքերն ավելի արդյունավետ են»՝ եզրակացնում է Վլադիմիր Ֆրոլովը: «Եթե կարելի է խոսել Թրամփի անձնական համակրանքի մասին Պուտինի նկատմամբ, Պուտինի համար զուտ հաշվարկ գոյություն ունի».
Էմանուել ԳՐԻՆՇՊԱՆ, Le Figaro


Հ.Գ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախագահ Դոնալդ Թրամփին դրել է իր ամենամեծ փորձության առաջ՝ ստորագրե՞լ ընդունված օրինագիծը, թե՞ ոչ: ՌԴ-ի, Իրանի և Հարավային Կորեայի դեմ պատժամիջոցների օրինագիծը կաշկանդում է նրա՝ որոշում ընդունելու ազատությունը: Բացի այդ՝ Թրամփը խոստացել է ԱՄՆ-ը մեծ դարձնել նորից, իսկ օրինագծի նպատակը ԱՄՆ-ի թերթաքարային գազը Եվրոպա հասցնելն է՝ փակելով «Գազպրոմի» ճանապարհը և ԱՄՆ-ում նոր աշխատատեղեր ստեղծելով: Ինչպե՞ս պիտի ինքն իր ծրագրին հակառակվի ԱՄՆ միլիարդատեր նախագահը: Օրինագիծը նաև հարուցում է ԱՄՆ-ԵՄ հակասություններ ու չի բացառում, որ Եվրահանձնաժողովը կարող է պատասխան պատժամիջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ՝ ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Դա կլինի շատ ավելի մեծ սկանդալ, քանի նախագահության առաջին օրից այն բոլոր սկանդալները, որոնց մեջ հայտնվել է Դոնալդ Թրամփը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ