Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է

Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է
28.07.2017 | 16:50

Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 30%-ով ավելի (283):

Դիտվել է՝ 12633

Մեկնաբանություններ