Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.01.2018 | 08:21

Առաջին անգամ խաղաղութեան մէջ լսեցին Քու ձայնը: Երկնքի իմաստութիւնը նկանակի մը պէս կիսեցիր ու բաշխեցիր անոնց: Այդ նկանակը Քու մարմինն էր, Տէ՜ր: Անոնք Քու մարմնէն մարմին առին, Քու շունչէն առին թեւեր՝ հասնելու իրենց երազներուն, հասնելու լինելիութեան, հասնելու Քեզի, Տէ՜ր:


Դուն նոյնպէս լռութեան ու խաղաղութեան մէջ է, որ կը յայտնուիս բանաստեղծին, նկարիչին, քանդակագործին, երաժիշտին, ճարտարապետին, գիտնականին, երբ անոնք կը զգան անհանգիստ խլրտանքը ստեղծագործութեան: Անոնք իրենց ստեղծագործութիւններով Քեզի է, որ կþուզեն բարձրանալ, Տէ՜ր:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ