Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարեն Կարապետյան. 7,7 տոկոս տնտեսական աճ ունենք

Կարեն Կարապետյան. 7,7 տոկոս տնտեսական աճ ունենք
08.02.2018 | 10:45

Կառավարությունն առաջիկայում մանրամասն հաշվետվություն կներկայացնի բենզինի և դիզվառելիքի թանկացման հարցով, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հորդորեց, որ պատգամավորներն ուշադիր կարդան այդ հաշվետվությունը: «Եվս մեկ անգամ կրկնեմ՝ 7,7 տոկոս տնտեսական աճ ունենք, որը տարածաշրջանում, Եվրոպայում ամենաբարձրն է, և ունենք գնաճ՝ 2,6 տոկոս, որն ամենացածրն է: Գնաճ ունենք այնպիսի երկրներում, որտեղ պետությունը գների վրա ազդում է ուղղակիորեն: Հիմա ակցիզը ավելացնելով՝ բենզինը որ թանկացել ա, շատ դեպքերում իմ խոսքն ուրիշ ձև են մեկնաբանել, բենզինը որևէ ապրանքի գնի վրա չի ազդում, որովհետև բենզինով ոչինչ չեն փոխադրում: Մեր ավտոտրանսպորտի 84 տոկոսը գազով է շարժվում: Վերականգնվել է գազի այն գինը, որը 2 տարի առաջ եղել է, դա նոր պայման չէ: Դիզվառելիքը ԱԱՀ-ով ով աշխատում է, նա շահելու է, ով չէ՝ գյուղատնտեսը, մենք իրեն սուբսիդավորելու ենք: Այդ իսկ պատճառով մեր գնաճի այսօրվա թվերը տարածաշրջանում և բոլոր տեղերը ավելին լավն են, լավագույնն են»,- ասաց Կարեն Կարապետյանը: Հարցին, թե ինչու՞ միջազգային խոշոր ընկերություններ մուտք չեն գործում հայաստանյան բենզինի շուկա, վարչապետն ասաց, որ դա մեր շուկայի փոքրությունից է: Խոշոր խաղացողների համար մեր շուկան հրապուրիչ չէ:


«Մենք վտանգ ունենք այս փոքր շուկաներում գերիշխող դիրք ունենալու հետ կապված: Այդ իսկ պատճառով, եթե գերիշխողը մրցակցային պայմաններում է առաջանում, դա լավ է, եթե դուք տեսնում եք, որ մենք մեկի նկատմամբ անհավասար պայման ենք ցուցաբերում, ասեք», հավելեց նա:

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ