Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Գևորգ Գորգիսյան. Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ կիսատ

Գևորգ Գորգիսյան. Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ կիսատ
18.04.2018 | 01:45

Ձեր կառավարման 10 տարում ձեր քաղաքական իշխանությունը այդպես էլ չընկալեց ամենակարևորը, այն է՝ դուք եք պատասխանատուն երկրի զարգացման ու կայունության համար, ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա նշեց, որ ՀՀԿ-ն այդպես էլ չհասկացավ՝ ինչ է նշանակում քաղաքական պատասխանատվություն։

«Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ կիսատ։ Ձեր սկսած գրեթե բոլոր խոստումներն ու նախագծերը մնացել են կիսատ ու անկատար։ Մեղավոր եք երկրի կառավարումը ձախողելու ու ծառացած բոլոր խնդիրների համար։ Դուք մեղավոր եք, որ Հայաստանում ամեն 3-րդ մարդ աղքատ է, ամեն 5-րդը՝ գործազուրկ, և բոլորն անխտիր պարտք են բանկերին», - նշեց Գորգիսյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը հետընթաց է ապրել ամենակարևոր ոլորտում՝ ինքիշխանության. «Մի գիշերում ԵԱՏՄ մտան ու գազային խայատառակ պայմանգիր կնքեցին»։ Գորգիսյանը նշեց, որ անվտանգության համար ներքին կայունություն է պետք, իսկ ներքին կայունության համար պետք է զարգանա քաղաքական համակարգը։

«Խոստանում եմ՝ մենք միշտ լինելու ենք այստեղ ու ներկայացնելու ենք մեր տարբերվող մոտեցումները։ Մեր ամենօրյա աշխատանքով ձեզ լինելու ենք հակակշիռ ու փոխզսպում։ Մեր ամենօրյա աշխատանքով մոտեցնելու ենք այն օրը, որ ձեր անսասան թվացող համակարգը գա իր վախճանին։ Միայն այդպես է հնարավոր կերտել մեր երանելի Հայաստանը», - եզրափակեց Գորգիսյանը։

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ