Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արտահերթ ընտրությունները Հայաստանում կկայանան ամենաուշը մինչև 2019-ի մայիսը

Արտահերթ ընտրությունները Հայաստանում կկայանան ամենաուշը մինչև 2019-ի մայիսը
20.07.2018 | 22:51

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը սկսել է քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, որի աշխատանքները կշարունակվեն հետագայում ավելի լայն ֆորմատով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Լրագրողի դիտարկմանը, թե հանձնաժողովը ներկայացրել է փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի մոդելը, Փաշինյանն արձագանքեց, որ հանձնաժողովի ներկայացրածը «նախագծի նախագիծ է» և քննարկումները դեռ առջևում են: «Ինքս որևէ սցենար չեմ բացառում: Մեզ համար կարևոր է, որ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը լինի լիարժեք լեգիտիմ»,- ավելացրեց Փաշինյանը: Անդրադառնալով ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետներին, Փաշինյանը նշեց մոտավորապես 11 ամիսը:


«Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա դա կախված է բազմաթիվ հանգամանքներից, մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ ամենաուշ ժամկետը, որ տեղի կունենան ընտրությունները 2019-ի մայիսն է»,- ասաց նա:

Դիտվել է՝ 5149

Մեկնաբանություններ