Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հետաքրքիր մտքեր ու գաղափարները ռեալիզացնելու հնարավորություն

Հետաքրքիր մտքեր ու գաղափարները ռեալիզացնելու հնարավորություն
14.12.2018 | 13:47

Մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար 2018» համահայկական երիտասարդական մրցույթը, որը հրաշալի հարթակ է այն երիտասարդ քաղաքացիների համար, ովքեր ունեն հետաքրքիր մտքեր ու գաղափարներ, բայց չունեն դրանք ռեալիզացնելու հնարավորություն։ Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ուղարկել իրենց նորարարական ծրագիրը, գյուտը կամ գիտատեխնիկական մշակումը և նպաստել ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացմանը: Մանրամասներն այստեղ:

Դիտվել է՝ 3980

Մեկնաբանություններ