Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
19.02.2019 | 02:02

...թե որքան էլ իշխանությունները քափ ու քրտինք մտած փորձում են հակադարձել հանրապետականների, հատկապես Արմեն Աշոտյանի քննադատությանը Սիրիա զորք ուղարկելու վտանգավորության առնչությամբ, այնքան ավելի են խճճվում այդ հարցում։ Դա փաստորեն մեկ մարդու որոշում էր` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սակայն դրա տակից փորձում է սահուն դուրս գալ ՊՆ-ն` նախարար Տոնոյանի և փոխնախարար Բալայանի միջոցով, այնուհանդերձ, վերջիններիս փաստարկները չեն ցրում հիմնավորումը, որ որոշումը բացառապես կայացվել է «այսրոպեական ռեժիմով», Ռուսաստանին դուր գալու, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու անհաղթահարելի առաջնահերթությամբ, և որ երբևէ «բացվելու» են այդ էջերը, ինչպես նորերն են բացում նախկին էջերը, ընդհուպ մինչև ծանրագույն պատասխանատվություն:

Դիտվել է՝ 13119

Մեկնաբանություններ