Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վիրավորված զինծառայող Արգիշտի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում

Վիրավորված զինծառայող Արգիշտի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում
01.05.2019 | 13:49

«Տավուշում, հակառակորդի կրակից այսօր վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը վիրավորվել է գլխի շրջանում: Դեպքից ժամեր անց զինծառայողն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ: «Կոնսիլիում է հրավիրվել, քննարկվում է՝ շարունակե՞լ դեղորայքային բուժումը, թե՞ վիրահատել: Վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկա է նկատվում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ