Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հա­ջորդ քայ­լը` ձեր­բա­կա­լու­թ­յուն

Հա­ջորդ քայ­լը` ձեր­բա­կա­լու­թ­յուն
06.12.2019 | 00:06
Ա­յո, ձեր­բա­կա­լու­թյուն, որ­պես հեր­թա­կան քայլ` դա­տա­կան հա­մա­կար­գի վերջ­նա­կան ոչն­չաց­ման:
Նախ` մեկ ան­ձի տված ցուց­մուն­քի պատ­ճա­ռով: Իսկ որ ա­ռա­վել էա­կան է` կեղծ ցուց­մուն­քի: Ընդ ո­րում, ցուց­մունք տված, ցուց­մունք կոր­զած, հրա­հանգ ի­ջեց­րած «կոնգ­լո­մե­րա­տի» նկատ­մամբ` վաղ­վա օր­վա նոր ի­րա­վա­բա­նա­կան ծան­րա­բեռն­վա­ծու­թյունն ա­վե­լաց­նե­լու հաշ­վին, բայց ա­ռայժմ` փաս­տե­րի ու հատ­կա­պես ցուց­մունք­նե­րի մա­սով:
Չանդ­րա­դառ­նանք ցուց­մունք տվա­ծի հո­գե­բա­նա­կան նկա­րագ­րին. ա­ֆեկ­տիվ, կախ­վա­ծու­թյուն­նե­րի նկատ­մամբ նրա տե­սա­կա­յին բնու­թա­գի­րը նույն­պես թող­նե­լով վաղ­վան, ար­ձա­նագ­րենք` նախ­կին գյուղ­նա­խա­րար Սեր­գո Կա­րա­պե­տյա­նի ցուց­մուն­քի այն հատ­վա­ծը, ուր վեր­ջինս «պն­դել» է, թե ին­քը զան­գա­հա­րել է «Ֆլեշ» ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րին, նրան ա­սել, որ ա­վե­լի ցածր գնով դիզ­վա­ռե­լիք ա­ռա­ջար­կող կա։ Բար­սեղ Բեգ­լա­րյանն էլ իբր զար­մա­ցել է` ո՞նց թե... պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կա Սերժ Սարգ­սյա­նի հետ` մր­ցույ­թում ի­րենց ըն­կե­րու­թյու­նը հաղ­թող ճա­նա­չե­լու մա­սով։
Ոչ. չենք ա­սում, որ սույն կար­գի քն­նու­թյուն­նե­րը գնալ-գնա­լով` մեկ էլ ու կա­րող են հաս­նել այն­պի­սի «նր­բու­թյուն­նե­րի», որ դի­ցուք, հարց ա­ռա­ջա­նա` ո­րոշ «տե­ղա­շար­ժեր» պե­տու­թյան մեջ, ա­սենք, «Իս­կան­դեր­ներ» գնե­լուն առ­նչ­վող, ինչ­պե՞ս են տե­ղի ու­նե­ցել` Ադր­բե­ջա­նի հետ ռազ­մա­կան բա­լան­սը հենց միայն «Իս­կան­դե­րով» հա­վա­սա­րեց­նե­լու ա­ռու­մով:
Չէ, նման բան չենք ա­սում, պար­զա­պես մտա­ծում ենք: Դառ­նա­լով էլ Սեր­գո Կա­րա­պե­տյա­նի ցուց­մուն­քին, ար­ձա­նագ­րում ենք` չի ե­ղել նման զանգ, չի ե­ղել նման խո­սակ­ցու­թյուն (ՏՏ դար է. կա­րող են հե­ռա­խո­սազ­րույց­նե­րը վեր­ծա­նել-տես­նել, որ հո­գե­բա­նա­կան տրան­սի մեջ գտն­վող ցուց­մուն­քա­տե­րը, ինչ­պես և նրան հրա­հան­գող վեր­նա­խա­վը, բուն ղե­կա­վա­րը հո­գե­բա­նա­կան խն­դիր­ներ ու­նեն ու ստում են):
Ի­հար­կե, կա­րե­լի էր ծան­րա­նալ ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան ինս­տի­տու­տի, եր­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ ի­րա­վա­կան ա­մե­նա­թո­ղու­թյան, խե­լա­գա­րու­թյան հաս­նող կան­խա­վար­կած­նե­րի վրա: Կա­րե­լի էր Սերժ Սարգ­սյա­նի փաս­տա­բա­նի հան­գույն հարց­նել` քվան­տը հաս­կա­ցանք, ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի նա­նո-ա­րա­գու­թյու­նը` նույն­պես, բայց… եր­կու րո­պեում վեց էջ «մե­ղադ­րան­քը», տղերք, մի քիչ թի­թի­զու­թյուն չէ՞ ե­րաժշ­տա­կան նո­տա­նե­րով մե­ղադ­րանք գրե­լու հա­մար` էն էլ «վնգս­տո­ցի» էս թունդ օ­րե­րում:
Մա­նա­վանդ որ, ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը նաև եվ­րո­պա­կան մեծ ըն­տա­նի­քի` ԵԺԿ ան­դամ կու­սակ­ցու­թյան նա­խա­գահն է, և պետք չէ կաս­կա­ծել, որ հա­յաս­տա­նյան այ­սօր­վա խոր մե­կու­սաց­ման. Ռու­սաս­տա­նի գր­պա­նում հար­մա­րա­վետ տե­ղա­վոր­վե­լու ի­դեա-ֆիք­սի, բուռն գոր­ծըն­թաց­նե­րի ար­դյուն­քում, նույն Ռու­սաս­տա­նը և մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը` իր բարձ­րա­գույն ինս­տի­տուտ­նե­րով, ար­ձա­նագ­րեն` փո­ղո­ցից ե­կա­ծը փո­ղո­ցում պետք է մնա:
Ոչ այն պատ­ճա­ռով, որ գոր­ծիքն օգ­տա­գոր­ծե­լուց հե­տո կորց­նում է յուր պի­տա­նիու­թյու­նը, այլ որ ոս­կի կա­նոն է` հա­նուն թշ­նա­մու սե­փա­կան գե­նե­րալ­նե­րին, նա­խա­գահ­նե­րին, սե­փա­կան լե­զուն, պատ­մու­թյու­նը ու­րա­ցա­ծը, ու­րա­ցու­մից կախ­վա­ծու­թյան մեջ է` հա­վերժ, ան­վերջ, և օ­բյեկտ է նոր ու­րա­ցում­նե­րի (Գա­պոն քա­հա­նան` ձեզ վկա):
«Հան­գույցն» այլ տեղ է. Սերժ Սարգ­սյա­նի նկատ­մամբ ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան իս­տի­տու­տի հեր­թա­կան ոչն­չա­ցու­մից (իշ­խա­նու­թյու­նը զավ­թած սույն պեր­սո­նը հույս ու­նի, ի­րեն «նա­խա­գահ» ան­վա­նած Լավ­րո­վի և Ռու­սաս­տա­նի սիր­տը շա­հե­լու հա­մար, ա­ռա­ջի­կա­յում բաց թող­նել Ռո­բերտ Քո­չա­րյա­նին (դրա­նով բա­ցատ­րեք վե­րաքն­նի­չի դա­տա­վոր Մխի­թար Պա­պո­յա­նին Քո­չա­րյա­նի գոր­ծը հանձ­նե­լու հան­գա­ման­քը) և Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կա­լան­քից ա­զատ ար­ձակ­մամբ, Սերժ Սարգ­սյա­նի ձեր­բա­կալ­մամբ շա­հել Ռու­սաս­տա­նի «սերն» ու գու­թը, հըն­թացս` լռեց­նել Քո­չա­րյա­նին ու յուր սա­տե­լիտ­նե­րին, այս ան­գամ` ընդ­դեմ Արևմուտք, և խա­ղա­լով ռու­սա­կան դաշ­տում, ժա­մա­նակ շա­հել, մինչև Ռու­սաս­տանն ու «գոս­պո­դին» Լավ­րո­վը Նի­կո­լին դարձ­նեն «գոս­պո­դին պրե­զի­դենտ»:
Այ­նու­հան­դերձ, չմո­ռա­նանք մեկ շատ էա­կան նր­բու­թյուն` Սերժ Սարգ­սյա­նը կա­րո­ղա­նում է խա­ղալ տար­բեր խա­ղա­քար­տե­րով` սե­ղա­նի վրա, սե­ղա­նի տակ, սե­ղա­նի կող­քին, այդ թվում և` ձեր­բա­կալ­ված ժա­մա­նակ:
Այս­քա­նը:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 5624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ