ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը
03.10.2020 | 13:10

Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը՝ հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում», - նշել է Հովհաննիսյանը:
Ադրբեջանն իր ռազմական կորուստները չի հրապարակում, հաղորդում է միայն տուժած քաղաքացիական բնակչության մասին:

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ