ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

AFP-ն զրուցել է Ադրբեջան մեկնած և մեկնել պատրաստվող սիրիացի վարձկանների հետ

AFP-ն զրուցել է Ադրբեջան մեկնած և մեկնել պատրաստվող սիրիացի վարձկանների հետ
03.10.2020 | 22:07

AFP գործակալությունը զրուցել է սիրիական Հալեպից և Իդլիբից ԼՂ հակամարտության գոտի մեկնել պատրաստվող զինյալների հետ, որոնք խոստացված ամսական գումարի դիմաց են պատրաստվում կռվել Ադրբեջանի կողմից: Նրանցից մեկը՝ թրքամետ վարձկամ Աբու Ահմադը սպասում է Ադրբեջան մեկնելուն, որտեղ հույս ունի ստանալ իր ներկայիս աշխատավարձից գրեթե 80 անգամ ավելի շատ գումար, գրում է france24.com կայքը: «Ես գրանցվել եմ Ադրբեջան գնալու համար ավելի քան մեկ շաբաթ առաջ, երեք ամսով՝ ամսական 2000 դոլարի համար»,- ասել է 26-ամյա գրոհայինը, որը կեղծ անունով է ներկայացել:


Սիրիայի հյուսիսում գտնվող և Թուրքիայի կողմից ղեկավարվող տարհանված փախստականների ճամբարից Աբու Ահմադը նշել է, որ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ՝ հույս ունենալով գումար աշխատել: «Մենք կորցրել ենք մեր գյուղերը և տները, և մենք ուտելու ոչինչ չունենք»,- ասել է Ահմադը, որ արդեն 5 տարի է գրոհային է:
Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը հայտնում է, որ 850 սիրիացի գրոհայիններ արդեն Ադրբեջան են ուղարկվել Թուրքիայի միջոցով, և դեռևս հարյուրավորներ սպասում են իրենց հերթին: Թրքամետ զինված ընդդիմադիր խմբավորումների գրոհայիններին խոստացել են ամսական 1500-2000 դոլար աշխատավարձ, հայտնում է բրիտանական մամուլը:


Նրանց առաջին խումբն Ադրբեջան է եկել նախքան կռվի սկսվելը. նրանք կարծել են, որ պետք է պահպանեն նավթահանքերը և սահմանը:
Հալեպին կից Աթարեբ քաղաքից մի գրոհային ֆրանսիական լրատվականին ասել է, որ ինքը սահմանին է: «Այո, ես Ադրբեջանում եմ»,- գրել է նա՝ հրաժարվելով տալ այլ մանրամասներ: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նա եղել է մի ջոկատի կազմում, որի հրամանատար Մոհամեդ Շաբան սպանվել է:
Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգից 38-ամյա գրոհային Աբու Ադնան ասել է, որ իրեն առաջարկել են գրանցվել որպես մարտիկ Կովկասում: «Լիբիա մեկնելու մեր հերթը չհասավ, այդ պատճառով էլ մեզ ասացին պատրաստվել Ադրբեջան մեկնելուն»,- նշել է գրոհայինը՝ նույնպես ներկայանալով կեղծ անունով:


Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն 28 սիրիացի վարձկան է սպանվել՝ հայտնել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը: Նրանք եղել են Անկարայի կողմից ուղարկված սիրիացի 850 վարձկանների շարքում, որոնց Թուրքիան նախորդ շաբաթ ուղարկել է ադրբեջանցիների կողմից մարտերին մասնակցելու համար, նշել է Կենտրոնը:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ