ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայկական կողմը հերքում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հրթիռակոծման մասին Ադրբեջանի պնդումը

Հայկական կողմը հերքում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հրթիռակոծման մասին Ադրբեջանի պնդումը
07.10.2020 | 16:33

Հոկտեմբերի 6-ին ուշ երեկոյան Ստեփանակերտն ու Շուշին կրկին ռմբակոծվել են՝ ֆեյսբուքում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։


Ադրբեջանն էլ հայտնում է, որ ադրբեջանական մի քանի շրջաններ գնդակոծության են ենթարկվել: Երեկ ուշ երեկոյան Բաքուն հայտարարեց՝ հայկական կողմը հրթիռակոծել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մի հատվածը, սակայն Ադրբեջանի զինված ուժերը վտանգը չեզոքացրել են։ Հայկական կողմը հերքում է այս տեղեկությունը։ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Բաքվի՝ նավթամուղի հրթիռակոծման վերաբերյալ հայտարարությանը, ասել է․ «Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները»։


Գիշերը Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում գրել էր, թե «Հայաստանը կասետային հրթիռ է արձակել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ», որն իբր վայր է ընկել Եվլախի շրջանի մերձակայքում՝ խողովակաշարից 10 մետր հեռու, նավթամուղը չի վնասվել:
Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 խաղաղ բնակիչ։ Ադրբեջանական կողմն էլ հայտնում է իր խաղաղ բնակիչների շրջանում 28 զոհի և 145 վիրավորի մասին։

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ