ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հասան Ռոհանի. Թույլ չենք տա, որ ահաբեկիչները, որոնց դեմ նահատակ Սուլեյմանին է կռվել, լինեն Իրանի սահմանների մոտ

Հասան Ռոհանի. Թույլ չենք տա, որ ահաբեկիչները, որոնց դեմ նահատակ Սուլեյմանին է կռվել, լինեն Իրանի սահմանների մոտ
07.10.2020 | 22:04

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում ասել է.

«Մեր տարածաշրջանը շատ զգայուն և կարևոր տարածաշրջան է: Նախ՝ մեզ համար շատ կարևոր է հողի, գյուղերի և սահմանամերձ քաղաքների անվտանգությունը: Լինի Արևելյան Ադրբեջանում, Արդաբիլում կամ այլ տեղ, հիմա Ղարաբաղի տարածաշրջանում երկու երկրների պատերազմը, որը տևում է մոտ 10 կամ 11 օր, մոտ է մեր սահմաններին»: Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ զրույցում կարևոր շեշտադրումներից մեկն Իրանի անվտանգության վրա ուշադրություն դարձնելու խնդիրն էր: Ըստ նրա՝ կրակի, պատերազմի ու արյան միջոցով ոչինչ և ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել: Կան այլ եղանակներ, և Թեհրանը պատրաստ է ցանկացած այլ կերպ օգնել հակամարտության լուծմանը: «Առաջին խնդիրը մեր անվտանգությունն է: Երկրորդ հարցը ահաբեկիչների խնդիրն է, դա մեզ համար անընդունելի է, և մենք թույլ չենք տա, որ ահաբեկիչները, որոնց հետ երկար տարիներ կռվել ենք Սիրիայում, որոնց դեմ նահատակ Սուլեյմանին է կռվել, լինեն մեր սահմանների մոտ»,- ընդգծել է նախագահը:

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ