Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բանակցություններին զուգահեռ մարտերը շարունակվում են

Բանակցություններին զուգահեռ մարտերը շարունակվում են
09.10.2020 | 21:50

Հայաստանի պաշտանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն, Շուշիում հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցու համապատասխան փլվածքն այսօր տեսնելով, արձանագրում է` հասցված հարվածը գերճշգրիտ է, և այն չի կարող պատահական լինել:

Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնեց, որ երկու անգամ հրթիռակոծվել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցին։ Ադրբեջանական կողմը պաշտոնական մակարդակով հերքում է իր կապն այս հարվածների հետ:

Ինչ վերաբերում է հարցին, թե հայկական կողմից տրվելո՞ւ է սրան արժանի պատասխան, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. - «Զինվորականները շատ լավ գիտեն իրենց անելիքը, եթե պատասխանը ոմանք ընկալում են նույնպիսի վանդալիզմ, միանշանակ դա չենք անելու, որովհետև դա մեր ձեռագիրը չէ»:

Ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհանիսյանը նաև հաղորդեց, որ մարտերն այս պահին ևս շարունակվում են` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցություններին զուգահեռ: Հովհաննիսյանը նաև նկատեց` սովորաբար գիշերներն էլ են մարտերը շարունակվում, սակայն մի տարբերությամբ` առավոտյան ավելի թեժանում են:

Դիտվել է՝ 4171

Մեկնաբանություններ