ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հոկտեմբերի 10-ից` ժամը 12-ից հրադադար է հաստատվում` մարդասիրական նկատառումներով

Հոկտեմբերի 10-ից` ժամը 12-ից հրադադար է հաստատվում` մարդասիրական նկատառումներով
10.10.2020 | 09:19

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնատարածն էր 1994-ի հրադադարից ի վեր:

Պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո: Դռնփակ հանդիպման ավարտին տարածվեց արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որով կողմերը համաձայնում են հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից` ժամը 12:00 -ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ:

Նշվում է, որ հրադադարի առավել հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն: Միաժամանակ, կոմերը հավաստում են, որ բանակցությունների ձևաչափը փոփոխության ենթակա չէ, ինչպես նաև հայտարարում, որ սկսում են հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնարար սկզբունքների հիման վրա` խնդրի խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու համար:

Եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, ով երեկ ուշ երեկոյան հորդորել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին մարդասիրական հրադադար հաստատել և այդ նպատակով Մոսկվա էր հրավիրել երկու երկրների արտգործնախարարներին: Ավելի վաղ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ մի շարք հեռախոսազրույցներ էր ունեցել նաև Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնը: Ելիսեյան պալատի խոսնակը «Ֆրանսպրեսին» ասել էր, որ կողմերը գնում են դեպի հրադադարի, որը կարող է հայտարարվել առաջիկա օրերին:

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ