ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձնմանը

ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձնմանը
10.10.2020 | 20:32

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հաղորդագրություն է տարաել Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնության ներքո իր՝ չեզոք միջնորդության դերի մասին։


Հաղորդագրությունում ասվում է. «Ղարաբաղյան հակամարտություն․ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։
Ժնև (ԿԽՄԿ)․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ողջունում է սրացող Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և մշտապես պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն, աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։


«ԿԽՄԿ-ն ամբողջ աշխարհի հակամարտություններում որպես չեզոք միջնորդ հանդես գալու երկար պատմություն ունի, և լիահույս ենք, որ այս գործողությունն արագ կիրականացվի, որպեսզի մարտական գործողություններում զոհվածների աճյունները վերադարձվեն իրենց հարազատներին՝ արժանապատվորեն սգալու համար»,- նշել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը, - «Մենք նաև պատրաստ ենք աջակցելու հակամարտության կողմերի հսկողության ներքո ներկայումս գտնվող ազատազրկվածների ազատմանը, որպեսզի նրանք կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ»։
Սեպտեմբերի վերջին հակամարտության սրացմանը զուգընթաց՝ ԿԽՄԿ-ն մարդասիրական կարիքներին արձագանքելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու իր ծառայություններն է առաջարկել կողմերին։ ԿԽՄԿ-ն չի ներգրավվում քաղաքական բանակցությունների մեջ։
Զինված ընդհարումը կարգավորող միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավորություն ունեն դուրս բերելու և տարհանելու մահացածներին՝ առանց որևէ կողմում կռված լինելու հիմքով խտրականության։ ԿԽՄԿ-ն պատրաստ է տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու կողմերին, որպեսզի մահացածները նույնականացվեն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, և ապա աջակցելու աճյունների վերադարձին։


«Մենք կանոնավոր քննարկումներ ենք ունենում կողմերի հետ և մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ քննարկելու ազատազրկվածների և աճյունների վերադարձին աջակցելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի ներգրավման բնույթը, այդ թվում՝ աշխատանքների կազմակերպման և մեր թիմերի անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը»,- հավելել է Շյուպը, - «Մենք ևս հույս ունենք, որ շաբաթներ տևած լարված մարտերից հետո այս համաձայնությունը կվերածվի ընտանիքների համար նշանակալից մխիթարության»։


Ավելի վաղ՝ 2016 թ․-ին շփման գծի երկայնքով ծավալված ու բազմաթիվ մարդկային կյանքեր խլած հակամարտության սրացման ժամանակ, ԿԽՄԿ-ն աջակցել է կողմերին նմանատիպ գործողություններ իրականացնելու հարցում։ Շնորհիվ համակարգված ջանքերի՝ այդ ժամանակ հնարավոր եղավ արտահանձնել բոլոր մահացածներին իրենց ընտանիքներին և խուսափել 1992 թ․-ի հակամարտության հետևանքով 4500-ից ավել անհայտ կորած անձանց ցուցակը նոր անուններով համալրելուց։ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր գործունեության սկզբից՝ 1992 թ․-ից ի վեր, կազմակերպությունը բազմիցս աջակցել է իշխանություններին նման գործողություններում։

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ