ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ադրբեջանը մեկ տարում 1.3 մլն դոլար է ծախսել Վաշինգտոնում լոբբինգ իրականացնելու համար

Ադրբեջանը մեկ տարում 1.3 մլն դոլար է ծախսել Վաշինգտոնում լոբբինգ իրականացնելու համար
13.10.2020 | 21:20

Մինչ հակամարտությունն ակտիվանում է Լեռնային Ղարաբաղում, պայքարը սրվում է նաև Վաշինգտոնում՝ ամերիկացի օրենսդիրների սիրտն ու միտքը շահելու համար՝ գրել է The American Conservative-ը:

Հոդվածագիրը նշում է, որ ամերիկյան մամուլի կարծիքով՝ Ադրբեջանն առավել ակտիվ փիառ-ակցիաներ է իրականացնում, քան Հայաստանը՝ լուրջ գումարներ ծախսելով: «Ադրբեջանական կողմն օգտվում է միանգամից 6 ազդեցիկ ընկերությունների ծառայություններից, որոնք ակտիվորեն զբաղվում են ԱՄՆ-ում Բաքվի օգտին հասարակական կարծիքի ձևավորմամբ: Ադրբեջանական շահերի լոբբինգի համար անցյալ մեկ տարում ծախսվել է մոտ 1.3 մլն դոլար»,-ասվում է հոդվածում: «Քաղաքացիական բնակչությունը ենթարկվում է բռնության հսկայական ալիքի: Մահանում և վիրավորվում են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ»,- նշում է հոդվածագիրը՝ ներկայացնելով հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ