Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Զոհրաբ Մնացականյան. Լեռնային Ղարաբաղին բանակցություններից բացառել հնարավոր չէ

Զոհրաբ Մնացականյան. Լեռնային Ղարաբաղին բանակցություններից բացառել հնարավոր չէ
14.10.2020 | 14:58

Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում բանակցությունների արդյունքում ամրագրել է բանակցային ընթացիկ ձևաչափի անփոփոխելիությունը, բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը բացառվում է բանակցություններից՝ РБК հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա բանակցային ձևաչափի անփոփոխելիության վերաբերյալ պայմանավորվածության ձեռք բերումը համարել է Մոսկվայում կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը: «Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից բացառել հնարավոր չէ, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, նրա բնակչությանը, որն իշխանություն է ընտրել: Ինչ գնահատական էլ հնչեցնի այս առումով ադրբեջանական քարոզչությունը, իրողություններ գոյություն ունեն: Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանին շուրջ չէ, չի նշանակում, որ մենք մեր կողմից չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ: Բայց եթե որևէ մեկը ենթադրում է, թե մենք Ղարաբաղ ենք զանգում և հրամաններ տալիս, նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մեր կյանքում և մեր հարաբերություններում առկա իրողությունները: Ադրբեջանի քարոզչության մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավման հարցը այդպես սուր է դրված, որովհետև նրանց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական» հակամարտություն է, որում Ղարաբաղն ընդհանրապես տեղ չունի: Բայց իրողություններն այլ են»,- նկատել է Մնացականյանը: ԱԳ նախարարը շեշտել է նաև, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը անվտանգության ապահովման կարևոր միջոց է:


«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, մեր պատկերացմամբ, առաջին հերթին անվտանգության տևական, կայուն ու ամուր ապահովումն է, այնտեղ ապրող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովումը: Այս հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը: Այսօր մենք շատ բարդ իրավիճակում ենք, երբ Ադրբեջանը փաստացի գնում է հակամարտության ռազմական լուծման ճանապարհով, երբ նրանք փաստացի ոչ միայն ուժի կիրառման սպառնալիք են գործի դրել, այլ նաև հենց ուժ են կիրառել անմիջականորեն և մեծ հարված հասցրել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից անվտանգության ապահովման կարևոր միջոց է»,- նշել է նախարարը: Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է, որ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է արտահանում Հարավային Կովկաս՝ ագրեսիվորեն միակողմանի աջակցություն ցույց տալով Ադրբեջանին և ահաբեկիչների տեղակայելով տարածաշրջանում. «Մեզ նման ակտիվ մասնակցություն բացարձակապես պետք չէ, մենք դա որևէ կերպ չենք կարող ընդունել, առավել ևս՝ ողջունել»:

Դիտվել է՝ 2699

Մեկնաբանություններ