Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պուտինը հիշեցրել է

Պուտինը հիշեցրել է
28.10.2020 | 15:22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին սովետական և գերմանա-նացիստական կողմերի գործողությունները համեմատելն և նույնականացնելն արգելելու վերաբերյալ ներկայացված առաջարկը: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ողջունել է առաջ քաշված գաղափարը՝ կոչ անելով չափազանց ուշադիր ու գրագետ գործել:

«Համաձայն եմ ձեր առաջարկների հետ, անհրաժեշտ է, իհարկե, գրագետ գործել: Բայց եթե մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, մեզ հավանաբար Աստված ուղղորդեց, որպեսզի ոչ այնքան վաղ անցյալի ճշմարտությունը պաշտպանելու համար համապատասխան մեխանիզմներ ներդնենք»,- ասել է Պուտինը՝ ՌԴ նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նիստում ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Ելենա Յամպոլսկայայի ներկայացրած առաջարկի քննարկման ժամանակ:

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ