ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Գու­ցե մտ­նեի՞ք մարդ­կանց դրու­թ­յան մեջ

Գու­ցե մտ­նեի՞ք մարդ­կանց դրու­թ­յան մեջ
10.11.2020 | 00:39

Պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին ով ին­չով կա­րո­ղա­նում‚ օգ­նում է բա­նա­կին‚ ա­ռաջ­նագ­ծին‚ Ար­ցա­խից Հա­յաս­տան տե­ղա­փոխ­ված կա­նանց ու ե­րե­խա­նե­րին։ Մար­դիկ փո­խան­ցում­ներ են ա­նում‚ հան­գա­նա­կու­թյուն­ներ կազ­մա­կեր­պում‚ խնա­յո­ղու­թյուն­ներն ու­ղար­կում զին­վո­րին‚ կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րում և դա հա­մա­րում են ի­րենց պարտ­քը. բո­լո­րը նվա­զեց­րել են ի­րենց ծախ­սե­րը‚ միայն խիստ անհ­րա­ժեշտ գնում­ներ են ա­նում։


Ո­րոշ տն­տե­սա­վա­րող­ներ‚ սա­կայն‚ այս օ­րե­րին էլ շա­րու­նա­կում են ան­բա­րե­խիղճ աշ­խա­տաո­ճը։ Մաս­նա­վո­րա­պես‚ տաք­սի ծա­ռա­յու­թյուն­նե­րը՝ gg‚ Utaxi (այս եր­կուսն եմ նշում‚ քա­նի որ օգտ­վում եմ դրան­ցից) պիկ ժա­մե­րին էա­պես բարձ­րաց­նում են երթևե­կու­թյան հա­մար նվա­զա­գույն վար­ձավ­ճա­րը՝ դարձ­նե­լով 700‚ 800‚ 900 դրամ կամ պա­հան­ջե­լով բարձր թե­յավ­ճար։ Կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կի տա­րած­ման պայ­ման­նե­րում ստիպ­ված ենք երթևե­կել տաք­սի­նե­րով‚ քա­նի որ տրանս­պոր­տով երթևե­կը խիստ ռիս­կա­յին է‚ հղի վա­րակ­ման վտան­գով։ Այս պայ­ման­նե­րում նշ­ված ծա­ռա­յու­թյուն­նե­րը գու­ցե մտա­ծեի՞ն երթևե­կու­թյան ար­ժե­քը չբարձ­րաց­նե­լու մա­սին և փոքր-ինչ մտ­նեին մարդ­կանց դրու­թյան մեջ։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ