Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Փաշինյանի վարկանիշը 30 տոկոսից ցածր է

Փաշինյանի վարկանիշը 30 տոկոսից ցածր է
16.11.2020 | 23:10

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունից հետո անցկացված հետազոտության արդյունքները: Հարցումները կատարվել են նոյեմբերի 13-ին: Ըստ նրա` Փաշինյանի վարկանիշն անկում է գրանցել: Արամ Նավասարդյանի խոսքերով` 30 %-ից ցածր է, իսկ թե կոնկրետ որքան՝ չասաց:

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ