Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
27.11.2020 | 14:37

ՀՀ նախագահը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիգրան Խաչատրյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը։

Դիտվել է՝ 3325

Մեկնաբանություններ