Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Փա­շի­ն­յանն ան­ձամբ է ղե­կա­վա­րում ոս­տի­կա­նու­թ­յան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը

Փա­շի­ն­յանն ան­ձամբ է ղե­կա­վա­րում ոս­տի­կա­նու­թ­յան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը
03.12.2020 | 23:56

Նի­կոլ Փա­շի­նյա­նը պար­բե­րա­բար ի­րա­վա­պահ կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­ներ էր փո­խում մի պարզ պատ­ճա­ռով՝ այդ մար­մին­նե­րում պետք է լի­նեն ա­նօ­րի­նա­կան ո­րո­շում­ներն ան­վե­րա­պահ կա­տա­րող մար­դիկ։ Այդ նպա­տա­կով էլ ոս­տի­կա­նու­թյան ղե­կա­վա­րու­մը վս­տա­հեց իր ըն­կե­րո­ջը՝ Վա­հե Ղա­զա­րյա­նին, որն այս օ­րե­րին ա­մեն ինչ ա­նում է, որ ար­դա­րաց­նի իր նշա­նա­կու­մը։


Սա­կայն որ­քան էլ իջևան­ցի ըն­կե­րը փոր­ձի ոս­տի­կա­նա­կան բիրտ մի­ջոց­նե­րով, բեր­ման են­թար­կե­լով զս­պել հան­րա­յին ցա­սու­մը, հա­մա­կար­գում նրան սա­տա­րող­նե­րի քա­նա­կը կտ­րուկ նվա­զել է։ Ա­վե­լին, ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի դժ­գո­հու­թյու­նը չա­փա­զանց մե­ծա­ցել է ու գնա­լով ա­վե­լա­նում է։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, նրան­ցից շա­տե­րը դժ­կա­մու­թյամբ են կա­տա­րում ի­րենց տր­վող հա­կաի­րա­վա­կան հրա­հանգ­նե­րը, քան­զի հաս­կա­նում են, որ ի­րենց թի­րախ են դարձ­րել, ի­րենք ստիպ­ված են կուլ տա­լու հող հանձ­նող ղե­կա­վա­րին ուղղ­ված հա­սա­րա­կու­թյան թու­քու­մու­րը, չնա­յած կա­տար­վածն ի­րենք ևս դա­վա­ճա­նու­թյուն են հա­մա­րում։


Ա­վե­լին, ներ­սի մեր աղ­բյուր­նե­րի պնդ­մամբ, Փա­շի­նյանն ան­գամ ոս­տի­կա­նու­թյան հրա­հանգ­ներն է հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րով ու­ղար­կում։ ՈՒ­ղիղ ե­թե­րով հետևե­լով ցույ­ցե­րին, ակ­ցիա­նե­րին ու հան­րա­հա­վաք­նե­րին, Փա­շի­նյանն ան­ձամբ է կա­ռա­վա­րում ոս­տի­կա­ննե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, դրա հա­մար էլ նրան­ցից շա­տե­րը չեն հաս­կա­նում՝ որ գոր­ծո­ղու­թյուն­ներն են ի­րա­վա­կան, տրա­մա­բա­նա­կան, ո­րոնք՝ ոչ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ