Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում Bayraktar-ների մասին

Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում Bayraktar-ների մասին
07.12.2020 | 22:40

Թուրքիայում ձերբակալված ռուսաստանցի լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի մասին։ Լրագրողները ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությունից էին։ Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Կոշարնիցկայայի խոսքով՝ Թուրքիայի իրավապահները ռուսաստանցի լրագրողներին ձերբակալել են «թուրքական անվտանգության օբյեկտների չարտոնված նկարահանման համար»։


Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը ձերբակալվել են դեկտեմբերի 3-ին Ստամբուլում։ Առաջիկայում նրանք կարտաքսվեն Ռուսաստան։

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ