Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թուրքիայում ավելի քան 2000-ամյա գանձեր են հայտնաբերվել

Թուրքիայում ավելի քան 2000-ամյա գանձեր են հայտնաբերվել
11.02.2021 | 16:19

Թուրքիայում հնագետները հայտնաբերել են մետաղադրամների պահոց, որն ավելի քան 2 000 տարվա պատմություն ունի, հայտնում է Korrespondent -ը: Մետաղադրամները մոտ 2100 տարեկան են և փորագրված տեքստն ու պատկերները հստակ երևում են: Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող արևմտյան Քութահյա նահանգի Հին Հունական Այզանոի քաղաքում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 651 արծաթե մետաղադրամ, որոնք սափորով թաղված են եղել առվակի մեջ:


Թուրքիայի Պամուկքալեի համալսարանի հնագետ Էլիֆ Օզերը ենթադրում է, որ մետաղադրամներով լի սափորը թաղել է բարձրաստիճան զինվորական: Գտածոն ուղարկվել է Անկարայի Անատոլիական քաղաքակրթությունների թանգարան, որտեղ էլ հայտնաբերված գանձերը ցուցադրվելու են:

Դիտվել է՝ 3446

Մեկնաբանություններ