Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Վազգեն Մանուկյան. Պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից գաղտնի մի փաստաթուղթ ունի

Վազգեն Մանուկյան. Պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից գաղտնի մի փաստաթուղթ ունի
12.02.2021 | 20:52

«Հայրենիքի փրկության շարժման» օրակարգը նույնն է՝ ազատվել դավաճան վարչապետից, կազմել ժամանակավոր կառավարություն, որը հրատապ կլուծի որոշակի հարցեր և պայմաններ կստեղծի, որպեսզի արդար ընտրության միջոցով ժողովուրդն ընտրի իր նոր իշխանությունը, «Ազատության» հրապարակում հրավիրված հավաքին ասաց Վազգեն Մանուկյանը։

«Այս իշխանությունն արդեն չկա։ Բայց երկու օր առաջ մի դեպք տեղի ունեցավ, որն ինձ ստիպեց դիմել ժողովրդին։ Պատահաբար պարզվեց, որ բացի եռակողմ հայտարարությունից, կա նաև գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ՝ 6 կետանոց։ Նախորդ ամիսների ընթացքում մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում Սյունիքում, ինչու ենք կորցնում մեր սահմանները։ Ոմանք ասում էին, թե իշխանությունը պարալիզացված է և չի կարողանում տիրապետել իրավիճակին։ Պարզվեց՝ ոչ, պարզվեց, որ կա ևս մի դավաճանական փաստաթուղթ», - հայտարարեց Մանուկյանը:

Դիտվել է՝ 5289

Մեկնաբանություններ