Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Աղվերանի հավաքը հարթ չի անցել

Աղվերանի հավաքը հարթ չի անցել
13.02.2021 | 14:54

«Հրապարակը» գրում է.

«Անցած շաբաթ Աղվերանում տեղի ունեցած իմքայլականների հավաքը հարթ չի անցել։ Արտահերթ ընտրությունների չգնալու Նիկոլ Փաշինյանի որոշումը, որը հետո ներկայացվեց «Իմ քայլի» անունից, դժգոհությունների տեղիք է տվել․ ոմանք հրապարակային արտահայտվել են՝ ասելով, որ արտահերթ ընտրություններն ուղղակի հրամայական են, անգամ չեն թաքցրել, որ իրենց գլխին ֆիզիկական բռնության վտանգն է կախված, ու պետք է վերջ դնել այս վիճակին։ Բայց այս տեսակետը հիմնված է եղել այն փաստի վրա, որ շուտ անենք՝ շուտ կրենք, որ հանգիստ ապրենք։ Մեզ պատմեցին, որ հարցի քննարկման ընթացքում եւ անգամ դրանից հետո թեժ լեզվակռիվ է եղել արտահերթին կողմ եւ դեմ պատգամավորներից ոմանց միջեւ։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, այդ որոշման հետեւանքը կարող է լինել այն, որ մի քանի պատգամավորներ հայտարարեն «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին։ Անգամ կոնկրետ թվի մասին են խոսում՝ երեք պատգամավոր»։

Դիտվել է՝ 6657

Մեկնաբանություններ