Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վազգեն Մանուկյան. Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը

Վազգեն Մանուկյան. Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը
15.02.2021 | 16:49

Այսօր՝ ժամը 17:00-19:00-ը Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր՝ նշված է շարժման հաղորդագրության մեջ։

«Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք է հանդիպեն, իրար ուժ տան ու միասին գործ անեն», - այս մասին Վազգեն Մանուկյանը հայտարարել էր փետրվարի 12-ին՝ Ազատության հրապարակում:

Դիտվել է՝ 5355

Մեկնաբանություններ