Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մեզ քիրվայացման տանելով են ոչնչացնելու»

«Մեզ քիրվայացման տանելով են ոչնչացնելու»
18.05.2022 | 09:44

Այս օրերին մայրաքաղաքի փողոցները հեղեղված են հատուկ նշանակության ջոկատայիններով, կարմիր ու սև բերետավորներով, խաղաղ անհնազանդության ցույցեր անող կանանց ու երեխաների դեմ հանված «չինական նինձյաներով»:

Կասկած չկա` ոտքի տակից սորացող իշխանությունը պահելու համար քայլարաստներն այլ ուժերի աջակցությանն էլ կդիմեն: Ինչո՞վ աշխատող չէ, օրինակ, սահմանից այն կողմ կանգնած քիրվաների տարբերակը: Բա կարծում եք, հենց այնպես է՞ տարփողվում թուրքահպատակության տանող «խաղաղության դարաշրջանը»:


2018-ի «թավշյայի» խայծերը կերածներին ի՛նչ մի բարդություն է քիրվայականության խայծով էլ կերակրելը: Ի՞ նչ է` կերցնող ուժի պակաս կա՞, թե՞ կերակրվելու պատրաստ բիոզանգվածի:
Մեր փրկությունը ժողովրդին թմբիրից հանելու մեջ է: Պիտի գնալ համազգային արթնացման ճանապարհով: Այլ ելք չունենք:


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 18960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ