Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կեցցե հայկական ժողովրդավարությունը. Նարեկ Մալյան

Կեցցե հայկական ժողովրդավարությունը. Նարեկ Մալյան
01.10.2022 | 09:33

Ամենասկզբում ժողովրդի ծոցից դուրս եկած վարչապետը ֆեյսբուքյան ասուլիսով պատասխանում էր բոլոր հպարտ քաղաքացիների հարցին:
Հետո հնչեցին անհարմար հարցեր, և նա սկսեց պատասխանել միայն լրագրողների հարցերին:
Հետո հնչեցին անհարմար հարցեր, և նա սկսեց պատասխանել միայն յուրային լրագրողների հարցերին:


Հետո հնչեցին անհարմար հարցեր, և նա սկսեց պատասխանել յուրային լրագրողների միայն այն հարցերին որոնք նախապես զտվում, խմբագրվում և հնչեցվում էին հանրային հեռուստատեսության լրագրողի կողմից:
Հետո հնչեցին անհարմար հարցեր, և նա այսօր կպատասխանի միայն հանրային հեռուստաընկերության հարցերին:


Եթե հնչեն անհարմար հարցեր, հաջորդ անգամ նա կպատասխանի միայն ինքն իր հարցերին:
Ասածս ինչ ա` կեցցե հայկական ժողովրդավարությունը:

Դիտվել է՝ 8361

Մեկնաբանություններ