Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նիկոլի համար թուրքը միշտ անմեղ է, համ էլ կիրթ

Նիկոլի համար թուրքը միշտ անմեղ է, համ էլ կիրթ
13.04.2023 | 21:53

Թուրքին բռնելը կոռուպցիոն հանցագործություն է՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը (ՀՀ քրեական օրենսգրքի 480 հոդված):

Չասեք, որ դուք չգիտեիք, որ Նիկոլի համար թուրքը միշտ անմեղ է, համ էլ կիրթ:

Էսա կապանցիների հանդեպ քրեական վարույթ կնախաձեռնի Սասուն Խաչատրյանը (հնարավոր է նաև փողերի լվացման համար), կկալանավորի հակակոռուպցիոն դատարանը, իսկ թուրք ասկյարից իր աշխատասենյակում, տետ-ա-տետ ներողություն կխնդրի Կարեն Անդրեասյանը:

Հետո Ալենի ԲՄՎ-ով կտանեն Սադախլո, որտեղ խոնարհվելով կհանձնեն իր տերերին: Ջհանդամ թե մարդ չի սպանել, էսա մեկից գույք կխլեն ու էդ սպանությունը բոլորը կմոռանան...

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3471

Մեկնաբանություններ