Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հայաստանում ողջակիզվում է հիշողությունը

Հայաստանում ողջակիզվում է հիշողությունը
31.05.2023 | 11:03

Գրապահոցում հատուկ խնամքով ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ականատեսի գրավոր հուշատետր եմ պահում, որը որոշել էի հարմար առիթով նվիրել Ինստիտուտ թանգարանին։

Բայց վերջին ահասարսուռ դեպքը, երբ, իրենց պնդումով, «կրկնօրինակներն» էին այրում աղբանոցում, հրաժարվեցի նվիրելու մտքից։

Քանի դեռ Հայաստանում ողջակիզվում է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ավելի լավ է այն իմ գրապահոցում մնա:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5518

Մեկնաբանություններ