Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արդյոք հնարավո”ր է…

Արդյոք հնարավո”ր է…
07.06.2023 | 15:45

Մարդաբանները աֆրիկյան ցեղերից մեկի երեխաներին խաղ են առաջարկել:

Ծառի մոտ, երեխաներից բավականին հեռու, զամբյուղով միրգ են դրել և հայտարարել, որ ով ամենաարագը հասնի զամբյուղին՝ համեղ ու քաղցր ողջ միրգն իրենն է:

Վազքի մեկնարկը լսելուն պես՝ երեխաներն ամուր բռնել են միմյանց ձեռքերն ու վազել դեպի զամբյուղը, հետո էլ՝ նստել ու միասին վայելել բարիքը:

Ապշած մարդաբանները հարցրել են երեխաներին, թե ինչո՞ւ այդպես խմբով վազեցին, չէ՞ որ ամենարագ վազողի բաժինը ավելի շատ կլիներ:

Երեխաները զարմացած պատասխանել են՝ «ՕԲՈՆԱՏՈ», որը նշանակում է՝

«Արդյո՞ք հնարավոր է միայնակ երջանիկ լինել, երբ շուրջդ մարդիկ տխուր են»…

Բառացի՝ «Օբոնատո» նշանակում է՝ «Ես կամ, որովհետև մենք կանք»…

Ջուլիետա ԿԱԿԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4230

Մեկնաբանություններ