Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կան դատեր, որոնց դատավճիռը չպետք է վստահել դատարաններին

Կան դատեր, որոնց դատավճիռը չպետք է վստահել դատարաններին
08.08.2023 | 15:39

Հայ վրիժառուները չխնայեցին ոչ միայն հայության հայտնի գլխակերներին, այլև նրանց, որոնց ազգի դшվшճшն ենք անվանում:

Հայոց ցեղասպանության տարիներին, ցավոք, եղել են նաև հայազգի այդպիսի ստահակներ, որոնց ազգանունները ևս ներառված էին «Նեմեսիս» գործողության շրջանակներում: Մինչև Թալեաթի վերացումը, Սողոմոն Թեհլերյանը Կոստանդնուպոլսում ոչնչացրել էր Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին: Նույն թվականի մարտի 27-ին նույն քաղաքում Արշավիր Շիրակյանը գնդшկшհшրել էր Վահե Իսսանին՝ Եսայան հայկական ազգանունով: Այս դшվшճшնը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը, ովքեր uպшնվեցին 1915-ին:

Կան դատեր, որոնց դատավճիռը չպետք է վստահել դատարաններին:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ