Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երբեք այսքան աղմուկի մեջ այսքան մեծ լռություն չի եղել

Երբեք այսքան աղմուկի մեջ այսքան մեծ լռություն չի եղել
28.09.2023 | 22:35

Հիմա ամենադժվար բանը զրուցելն է: Խուսափում ենք հարցերից, լսում ենք անարձագանք, բառերը դժվար են տրվում: Ամեն ինչ հստակ է առանց խոսքերի: Բոլորն էլ գիտեն այն, ինչ գիտես դու: Իսկ նույն բանի կրկնությունը, կարծես, ստիպում է նորից վերապրել դրա ծանրությունը: Ոչ ոք ցանկություն չունի իր պրկված ջղերի մեջ ներարկել տագնապի հավելյալ չափաբաժինը: Լուռ մնալը արդեն քաջության պես մի բան է դարձել: Լուռ սպասումը ժամանակի նկարագիրն է: Լռել ու լսել: Լսել լացը, կրակահերթը, բոթը, հուսադրումի խոսքը, ցավի աղաղակը, հզորների մռնչյունը: Ու քայլել առաջ…

Երբեք այսքան աղմուկի մեջ այսքան մեծ լռություն չի եղել:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 9591

Մեկնաբանություններ