Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.11.2023 | 00:01

Դու աշխարհ եկար մաքրությամբ վերին,

Որպեսզի լույսը խավարից զատես.

Քո գիրկը կանչես հուսահատներին,

Հուսալքումից նրանց ազատես:

Որ բալասանես կաղին ու կույրին,

Անդամալույծին վեր հանես մահճից

Երանի՜ ասես սրտով մաքուրին

Եվ փրկես հոգին մեղքերի ճահճից:

Եվ բաշխես լույսդ հյուլե առ հյուլե,

Հավասարապես և ամենեցուն,

Եվ դարձյալ մնաս անսպառ ու վեհ

Ողորմությամբդ հավետ առլեցուն:

Եվ թողած ընդմիշտ սահմանը մթան,

Զգեցած Սիրո զրահները լույս,

Մեր խաչը առած որպես պատվիրան`

Գանք Քո հետևից մեր Փրկիչ Հիսուս…

Դու` տիեզերաց Սկիզբ ու Վախճան,

Դու` մեր փրկության միակ ապավեն,

Մեր առավոտի Աստղ անվախճան,

Փա՜ռք ու պատիվ Քեզ հավիտյանս,

Ամե՜ն:

Հովիկ Սարկավագ ԽԱՐԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3602

Մեկնաբանություններ