Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Վեկտորի փոփոխության վերաբերյալ հայտարարությունները կեղծիք են

Վեկտորի փոփոխության վերաբերյալ հայտարարությունները  կեղծիք են
18.03.2024 | 13:33

ՀՀ ներկա իշխանությունը ռազմավարական վեկտորի փոփոխություն չի անելու, մոռացեք:

Իշխանության կիսահղի և ինքնահակասող հայտարարությունները վեկտորի փոփոխության և իբրև եվրաինտեգրացիայի վերաբերյալ կեղծիք են: Խաբում են: Նաև իրենց քարոզիչներով անընդհատ այս կեղծիքը թմբկահարելը դա նույնն է, ինչ լճում խեղդվող մարդուն թթվածնի լուսանկարներ ցուցադրես:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ