Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Խելքի հետ խնդի՞ր ունեն, թե՞ «քաշվում» են

Խելքի հետ խնդի՞ր ունեն, թե՞ «քաշվում» են
03.05.2024 | 10:50

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նամակը կարդացի, որն ուղղված էր արևմտյան մի քանի դեսպանատներին։

Գրել են` մեզ համար անհասկանալի է ձեր լռությունը։

Չէ հա՞, լու՞րջ եք ասում։ Իրո՞ք չեք հասկանում, թե՞ ձևական գրել եք։

Եթե չեք հասկանում իրենց լռության պատճառը, ուրեմն առնվազն ձեր խելքի հետ խնդիրներ կան։

Իսկ եթե հասկանում եք (լավ էլ հասկանում եք, դրանում վստահ եմ), ուրեմն նամակի փոխարեն կարելի էր մի հատ թքել վրաները ու մի քանի հանրահավաք հենց իրենց դեսպանատների դեմն անել։

Էն Խզմալը տեսնու՞մ եք ոնց է անում ՌԴ դեսպանատան դեմ։

Տեսնես դուք ինչու՞ եք «քաշվում» այդպիսի բաներ անելուց, ի՞նչ խնդիր կա։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2837

Մեկնաբանություններ