Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ժամանակակից պիղատոսները ձեռքերը չեն լվանում

Ժամանակակից պիղատոսները ձեռքերը չեն լվանում
13.06.2024 | 10:11

ԱՄՆ - ի դիվանագիտական դեսանտը Երևանում է:

Նպատակը՝ իրեն Քրիստոս հայտարարածը չպետք է խաչ բարձրացվի:

Այն, ինչ կկատարվի այս երեկոյան և գիշերը Բաղրամյան պողոտայում և ընդհանրապես Երևանում, պատասխանատուն ԱՄՆ-ի Պետդեպն է ու դեսպանատունը:

Ժամանակակից պիղատոսները ձեռքերը չեն լվանում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2857

Մեկնաբանություններ