«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Պատերազմը շարունակում է մնալ պատերազմից զարկվածներինն ու զրկվածներինը

Պատերազմը շարունակում է մնալ պատերազմից զարկվածներինն ու զրկվածներինը
28.09.2024 | 08:34

Պատերազմը մնաց զոհվածներինը, իսկ հետևանքը` զոհվածների ծնողների ու մերձավոր հարազատների լղար ուսերին։

Իսկ մնացա՞ծը:

-Իսկ մնացածը վայելել ու վայելելու են պատերազմի և դրանից հետո ստեղծված վիճակից օգուտ ստացողները։

Նրանք կհիշեն զոհվածներին ու նրանց հարազատներին այն ժամանակ, երբ դա իրենց սեփական շահը կպահանջի։

Իսկ պատերազմը շարունակում է մնալ պատերազմից զարկվածներինն ու զրկվածներինը։

Իրանք պետք է լինեին երկրի տերն ու որոշողը, բա՞յց...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2333

Մեկնաբանություններ