Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պետբյուջեից 40 հազար դոլար մսխելու փոխարեն «Գազելները» փոխարինիր միկրոավտոբուսներով

Պետբյուջեից 40 հազար դոլար մսխելու փոխարեն «Գազելները» փոխարինիր միկրոավտոբուսներով
17.11.2024 | 17:01

Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել Իջևան-Ենոքավան-Իջևան հեծանվային զբոսանքից: «Քանի օր է՝ փորձում եմ պատրաստվել Մեղրի-Բագրատաշեն հեծանվային արշավին: Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված: Բարձրանում ենք Ենոքավան: Որ ասեմ՝ հեշտ հասանք, սուտ կլինի»,- նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն այնքան երկար է, որ մի լուսանկարում չի տեղավորվում։ Մինչ Նիկոլը տրամաբանության հետ խնդիրներ ունեցող մարդկային զանգվածի համար հեծանվաշոուներ է անում, իր հայրենի Իջևանի և այլ բնակավայրերի բնակիչները զոհվում, վիրավորվում են Իջևան-Երևան երթուղու մահացու «Գազելներում»։ Այդ երթուղում «Գազելի» մի վթարից 2 զոհ է եղել, 7 վիրավոր, մյուս դեպքում ՝11 վիրավոր։ Լիալուսնի, այգաբացի կամ արևամուտի ժամանակ հեծանվաշոուներ անում ես, արա, սակայն, Սևանում հեծանվավազքի համար պետբյուջեից 40 հազար դոլար մսխելու փոխարեն, Իջևան-Երևան երթուղու մահաբեր «Գազելները» փոխարինիր արտասահմանյան ապահով միկրոավտոբուսներով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8886

Մեկնաբանություններ