Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջում Երևանը ներկայացվում է որպես «Էրիվան»

Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջում Երևանը ներկայացվում է որպես «Էրիվան»
18.11.2024 | 20:07

Օրեր առաջ Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջում հրապարակված նյութի վերաբերյալ մեկնաբանություն թողեցի, սակայն, պատկերացրեք՝ այն որևէ արձագանքի չարժանացավ։

Եթե պետական գերատեսչության՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջում Երևանը ներկայացվում է որպես «Էրիվան», ապա վստահ եղեք, որ այս մարդիկ այլևս սկսել են զբաղվել Երևանի «վաճառքով»։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, միջազգային պարբերականներում Երևանի մասին հոդվածներ պատվիրելով, նորմալ է համարում, որ Հայաստանի մայրաքաղաքը ներկայացվում է Eriwan-ով և չի պահանջում գերմանացի հեղինակներից ուղղել այն ու օգտագործել Jerewan:

Համոզված եմ՝ Ադրբեջանում, առանց վարանելու, խիստ պատիժ կսպասեր այն պետական ծառայողին, ով կհամարձակվեր իրենց մայրաքաղաքը թշնամական լեզվով ներկայացնող հոդված տեղադրել պետական կառույցի պաշտոնական էջում։

Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանում դեռ չծնված երեխայի մեջ են ներարկում այն գաղափարը, թե Երևանը իրենցն է։

Իսկ ի՞նչ ենք անում մենք...

Աննա ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 3334

Մեկնաբանություններ