Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՈՒ՞մ վրա է հիմնված Փաշինյան Նիկոլի իշխանությունը

ՈՒ՞մ վրա է հիմնված Փաշինյան Նիկոլի իշխանությունը
20.11.2024 | 21:50

Սովորաբար, Հայաստանի նման պետություններում իշխանության հիմքն իրավապահ համակարգն է: Հայաստանը կարծես բացառություն չէր: Սակայն, Փաշինյան Նիկոլն անհակադարձ հեռացրեց գրեթե բոլոր «ուժայիններին»: Վերջիններից չի հեռացվել միայն ՀՀ ԱԱԾ պետը (ՀՀ Գլխավոր դատախազին «ուժային» համարել չեմ կարող):

Եվ, ի՞նչ:

«Ուժայինները» հեշտ ու հանգիստ գնացին: Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլի իշխանությունը գոնե հեռացված «ուժայինների» վրա հիմնված չէր:

Այդ դեպքում, մնում է մի քանի վարկած`

1. Փաշինյան Նիկոլի իշխանությունը հիմնված է բացառապես ԱԱԾ-ի վրա:

2. Փաշինյան Նիկոլի իշխանությունը հիմնված է իշխանավախ ազգաբնակչության վրա:

3. Փաշինյան Նիկոլի իշխանությունը հիմնված է բանակի վրա:

3-րդ տարբերակի վրա կասկածում եմ: Այն անիրատեսական է թվում:

1-ին և 2-րդ տարբերակները ողջամիտ են:

Իսկ, թե որտեղ է տանում Փաշինյան Նիկոլի իշխանության հիմքի հետքը և ինչու է Հայաստանի ազգաբնակչությունն իշխանավախ, ինքներդ գուշակեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3350

Մեկնաբանություններ