ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Չկա մեկը, որի հետ կարող է կիսել ճգնաժամի քաղաքական և ներկայացուցչական ծանրության բեռն ու խարանը

Չկա մեկը, որի հետ կարող է կիսել ճգնաժամի  քաղաքական և ներկայացուցչական ծանրության բեռն ու խարանը
22.11.2024 | 17:47

Փաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է: Դուք դրանում կհամոզվեք այսօր երեկոյան: Քաղաքականությունը Հ1-ով կամ իշխանամերձ մեդիակոմբինատների միջոցով սպառողների և նույնիսկ որոշ ընդդիմադիր, բայց սպառողական հասարակության ներկայացուցիչների համար վերը նշված արձանագրումը կարող է միամիտ կամ մանիպուլյատիվ թվալ, բայց կրկին շեշտեմ՝ Փաշինյանի իշխանությունը, թերևս, ամենախորը ճգնաժամի մեջ է առավել ևս, երբ նրան ծանոթացնում են իր վարկանիշի իրական տվյալների հետ, և նա ստիպված իր ձեռքն է վերցնում ուղեղների լվացման գործը: Գիտեմ, որ մեծամասնությանը հետաքրքրում է ոչ թե նրա ճգնաժամը, այլ օր առաջ հեռացումը, բայց չի լինում հեռացում կամ իշխանազրկում՝ առանց ճահճացած ճգնաժամի, դրա հակառակը արհեստական ռեակցիոնիզմն է կամ դրսի շահերով ուղղորդվող քաղաքական հովանավորչությունը:

Ինչևէ, այդ ճգնաժամի ողջ գունապնակը ամենալավը ինքն է պատկերացնում՝ տիրապետելով դրան ներսից: Վերջին շրջանի ռեակցիոն քայլերը խոսում են այդ ճգնաժամի իրական խորության և դրանից դուրս գալու, ըստ իս, ծայրաստիճան անհաջող և նպատակին չծառայող շարժումների ու քայլերի մասին, իսկ քայլերի «էպոտաժային» ֆորման խոսում է դրանց հուսահատության մասին:

«Ցավոք սրտի», նրա կողքին չկա որևէ մեկը, ում հետ նա կարող է կիսել ճգնաժամի ողջ քաղաքական և ներկայացուցչական ծանրության բեռն ու խարանը, և շատ լավ հասկանում է նաև, որ իր բոլոր պրոտեժեները իր կողքին են, քանի դեռ ունի իշխանություն, և հանուն Փաշինյանի այլևս իրենց սոցիալ-ֆինանսական կարգավիճակը չեն զոհաբերելու: Նրանք բավականին հոգնել են Փաշինյանից և քանի որ արդեն level են փոխել՝ ի տարբերություն Փաշինյանի, ով իշխանություն կորցնելիս կորցնելու է ամեն ինչ, նրանք չեն ուզում արժանանալ նույն ճակատագրին, բայց դեռ պահում են ֆորմալությունը, ինչը Փաշինյանին սկսել է չբավարարել և նաև նյարդայնացնել, քանի որ ստանձնած «առաքելության» գնի ծանրությունը պրոտեժեները լավ չեն հասկանում:

Միայն ներքին կոնյուկտուրային առումով՝

1. Մոտ 150 մլրդ դրամի հարկային թերհավաքագրում և նոր բիրտ հարկային քաղաքականություն փոքր և միջին ձեռնարկատիրության նկատմամբ:

2. Ծայրահեղ բարձր կրիմինոգեն իրավիճակ՝ հանցավորության աճ, թմրանյութերի շրջանառության և օգտագործման աճ:

3. Երևան քաղաքի կառավարման, որպես քաղաքական կապիտոլիայի, մարդկային քվեի և վստահության ռեսուրսի տիրապետման լիակատար ձախողում:

4.Գյումրի քաղաքի կառավարման ճգնաժամ, դրա հանգուցալուծման փնտրտուք և առհասարակ տարածքային կառավարման ու քաղաքական ազդեցության ձախողում:

5.Ներթիմային ամրության խորը ճեղքվածք և լոյալություն քաղաքական «առաքելությանը», եթե չես ստիպում ակտիվանալ կամ ստիպված թիմը կառավարում ես հեռավահանակով:

6. Կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու անթաքույց ձախողում, որը պետք է բերեր լեգիտիմության ռեսուրսի վերակենդանացմանը. վերակենդանացում չկա, արդյունավետություն՝ ևս:

7.Կադրային բանկի և հատկապես մասնագիտական ապարատի սնանկություն. որևէ լուրջ, իր գինն իմացող, պատասխանատու պրոֆեսիոնալ չի ուզում աշխատել և ստանձնել պարտավորություններ այս իշխանության հետ:

8.Գործարարների , բիզնեսմենների, օրենքի հետ խնդիրներ ունեցողների հարցերի ամբողջական թնջուկներ և այդ խնդիրների լուծման անկարողություն, ինչը բերել է ռիսկի, որ իջնում է նրանց կախվածության մակարդակը իշխանավորների կամքից, և նրանք այլընտրանքային ճանապարհներ են փնտրում:

9. Իշխանության գաղափարական և պրոպագանդիստական թեզերի սպառման էֆեկտիվության խորը անկում հենց իր ընտրազանգվածի շրջանակներում: Որքան մեծացնում և մեծացնում են պրոպագանդայի վրա ծախսվող ոչ թափանցիկ ֆինանսական միջոցները՝ էֆեկտը չի մեծանում, նույնն է: Նույնն է նաև Փաշինյանի վարկանիշը: Այն չի աճում և գտնվում է անշարժ օրգանական մինիմումի վրա:

10. Իշխանական կոռուպցիայի, հովանավորչության, ներքին դեմպինգի, պետական գնումների, և հանրային միջոցների չհիմնավորված և վոլյունտարիստական մսխման տևական գործընթացի արդյունքում ձևախեղված բյուրոկրատական ապարատ:

Հավատացած եմ, որ այս շարքն անվերջ է և կարող եք շարունակել:

Չեմ անդրադառնում հանրային և հատկապես անվտանգային և արտաքին քաղաքականությունների տոտալ ձախողումներին և սնանկացմանը, որոնց խորությունը շատ ավելի մեծ ու համապարփակ է, քան վերը նշված կետերինը և հենց հանրային, անվտանգային ու արտաքին ձախողումներից են կազմված Փաշինյանի իշխանության ապալեգիտիմացման առյուծի բաժինները: Եթե ոմանք կարծում են, որ կարող են երկիրը հասցնել լինել-չլինելու եզրին, իսկ իրենց իշխելու հնարավորությունը զերծ պահեն լինել-չլինելուց, սխալվել են և շատ: Այդ սխալը անգրագիտության և անարժեքության հիմք ունի:

P.S. Շնորհավորում եմ, սկսվել են ավտորիտար վարչակարգիդ բնորոշ խրոնիկական հիվանդությունների ողջ փնջի սրացումները: Ադապտացիր, քանի ուշ չի և խուսափիր կտրուկ ու անկանոն շարժումներից, դրանով միայն կօգնես... մեզ և երկրին: Չնայած, կարող ես ավելի «խելոք» գտնվել և «մեր դեմ խաղ չկան» շարունակել, միևնույն է, արդյունքը նույնն է լինելու, բայց ավելի ֆատալ:

Հեզաճկուն մարողներին՝ ողջույն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5462

Մեկնաբանություններ