Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նիկոլը պետք է բանավիճի Ալիևի հետ ու ապացուցի, որ վերջինս ապուշ է

Նիկոլը պետք է բանավիճի Ալիևի հետ ու ապացուցի, որ վերջինս ապուշ է
24.12.2024 | 17:53

Նիկոլ Անհողն այսօրվա իր հերթական հակարացախյան զառանացաքնից, երբ հայտարարեց, որ 1994 թ-ից սկսած բանակցությունները վարվել են Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու ուղղությամբ և դրան նախկին նախագահների գրասենյակների արձագանքից հետո, կապիտուլյանտը Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին և Սարգսյանին հրավիրել է բանավեճի այդ հարցի շուրջ:

Իրականում, կապիտուլյանտ Նիկոլը պետք է բանավիճի հաղթանակած Ալիևի հետ ու ապացուցի, որ թե՛ նախկին 3 նախագահները,

թե՛ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևն ապուշի ու դեբիլի մեկն են, քանի որ, ըստ դավաճան Նիկոլի, մինչ Հայաստանը բանակցել է Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու ուղղությամբ, մինչ Հայաստանը դեռ 1991 թ-ի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթիի դեկլարացիայով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի հետ միասին, Ադրբեջանի տգետ նախագահները՝ Մութալիբովը, Էլչիբեյը, Հեյդար բաբան ու Իլհամ Ալիևը չեն հասկացել այդ ամենը և 30 տարուց ավելի անիմաստ բանակցել են Արցախի ապագայի և նրա կարգավիճակի վերաբերյալ, անիմաստ ժամանակ ծախսել այդ ամենի վրա, անմիաստ նյարդայնացել և մերժել Մինսկի խմբի առաջարկած գրեթե բոլոր տարբերակները և ավելին՝ Իլհալմ Ալիևը էշ-էշ 2016թ-ի հոկտեմբերի 7-ի կառավարության նիստում բողոքում էր, թե իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը...

Փաստորեն, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլն է բացահայտում Բաքվի ղեկավարների ապուշ լինելը. 30 տարուց ավել ի է Ադրբեջանի որևէ պաշտոնյա երբեք չի ասել, որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս կամ ընդհանրապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբևէ, բայց դա ասել է իրեն հայ համարող Նիկոլը...

Ի դեպ, Նիկոլի՝ Արցախյան բանակցություններին վերաբերող ստերը, օրինակ, որ Շուշին եղել է բանակցության առաւկա, հերքվել են ՌԴ ԱԳՆ-ի կողմից... Նիկոլի ստերը հերքվեն են Վաշինգտոնից և Փարիզից:

ՈՒ այս թերուս տգետը նախկին նախագահներին բանավեճի հրավիրելով փորձում է անգրագետ ժողջանի և ժեխափթիրի համար շոու ապահովել:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ