Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Восток-дело тонкое!

Восток-дело тонкое!
24.12.2024 | 19:57

Վերջապես:

Ասմա Ասադի ամուսնալուծվելու ցանկությունը, այն պակասող օղակն էր, որ հնարավորություն է տալիս հասկանալու Սիրիայում կատարվածը:

Այլապես գլուխ էի կոտրում, թե ինչու՛ պիտի Մոսկվայում հայտնվեին մարդիկ՝ Ասմա Ասադ (Բաշարի կինը), Մահեր Ասադ (Բաշարի հարազատ եղբայրը), գեներալ ալ Հասանը (սիրիական զորքերի գլխավոր հրամանատարը):

Դրանք պետք է հայտնվեին ոչ թե Մոսկվայում, այլ Լոնդոնում:

Պարզ է մի բան՝ Բաշար Ասադին իշխանությունից զրկեցին ռուսական հատուկ ծառայությունները:

Փայլուն օպերացիա Մի-6 -ի քթի տակ:

Միևնույն ժամանակ լուծվեց նաև Լունա ալ-Շաբլի սպանության վրեժը Ասմա Ասադից:

Նուրբ ու բազմաշերտ է Արևելքը...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ