Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քանի դեռ ՔՊ-ն իշխանություն է, Հայաստանում գարուն չի բացվելու

Քանի դեռ ՔՊ-ն իշխանություն է, Հայաստանում գարուն չի բացվելու
28.02.2025 | 15:38

Ձմռան վերջին օրն է։ Հայաստանում ձմեռը ասոցացվում է դժվարությունների, ձախորդ օրերի հետ, Ջիվանին ասել է․ «Ձախորդ օրերը ձմռան նման…»։ Հայաստանը ապագա չի ունենալու, Հայաստանում քաղաքական գարուն չի բացվելու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իշխանություն են։ Նրանք իրենց պահում են բանկ մտած կողոպտիչների նման՝ կարճ ժամանակում ինչքան կարելի է շատ թալանել։ Նրանք հայ ժողովրդի բազմադարյան պատմության սև խոռոչն են, չար քամի, որ այնքան վնասներ են պատճառել ու դեռ պատճառելու են։ Նրանք ծառայում են դրսի ուժերին, իշխանության են բերվել դրսի և ներքին ազդեցիկ ուժերի կողմից բեմադրված «թավշյա հեղափոխությամբ», դավադրությամբ, այսքան աղետներից հետո իշխանության են մնում կեղծ ընդդիմության, աննամուս գեներալիտետի, տհաճ մականուններով օլիգարխների,ուժային կառույցների շնորհիվ։ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը բովանդակային առումով սպառված է, նրանց հեռացումից հետո Հայաստանում իսկական գարուն է բացվելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ